Իտալական ոստիկանությունը լայնածավալ գործողության արդյունքում ձերբակալել է կալաբրիական «Նդրանգետա» մաֆիայի 40 անդամների:

Ոստիկանությունն առգրավել է նաեւ 100 կգ կոկաին Իտալիայի հարավում գտնվող Կալաբրիա մարզի Ջիոիա-Տաուրո նավահանգստում:

Մաֆիայի անդամներն այդ կոկաինը ստացել էին Կոլումբիայից եւ Մեքսիկայից, եւ պատրաստվում էին այն վերավաճառել Իտալիայի տարածքում:

Իտալական ոստիկանությունը վերջին շրջանում լուրջ պայքար է սկսել իտալական մաֆիոզ խմբավորումների, հատկապես «Նդրանգետա»-ի դեմ: Վերջին ամիսներին ձերբակալվել են մի քանի հարյուր մարդ Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրալիայում եւ Կանադայում: Ձերբակալվածների մեջ է նաեւ «Նդրանգետա»-ի  կնքահայրը համարվող Ֆրանչեսկո Մաիզանոն: