Թուրքիայի հարավ-արեւելյան Սիիրթ քաղաքում PKK-ի(Քրդական բանվորական կուսակցություն) կազմակերպած հարձակման ժամանակ սպանվել է թուրք ոստիկանապետ եւ եւս մեկ ոստիկան վիրավորվել է։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հուլիսի 15-ի երեկոյան Սիիրթի ոստիկանական բաժանմունքի մոտակայքում զինված հարձակման է ենթարկվել ոստիկանության մի մեքենա։ Ոստիկաններն անմիջապես անցել են պատասխան գործողությունների, սակայն ծանր վիրավորված ոստիկանապետ Օսման Դեմիրը հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է։
PKK-ի զինյալների հետ բախումը Սիիրթում շարունակվել է մինչեւ հուլիսի 16-ի առավոտ։ Ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել քուրդ զինյալներից մեկին։ Այդ գործողությունների ընթացքում վիրավորվել է հատուկ նշանակության մեկ մարտիկ։
Նշենք, որ հուլիսի 14-ին Դիարբեքիրի Սիլվանի շրջանում PKK-ի հետ բախման ընթացքում սպանվել էր 13 թուրք զինվորական եւ վիրավորվել 6-ը։




























