Իսրայելում բոյկոտում են թուրքական սուրճը։ Այս մասին հայտնում է թուրքական Radikal-ը։
Թել Ավիվում գտնվող Ilan սրճարանների ցանցը, հայտնելով իր բողոքը թուրքական TRT հեռուստաընկերության եթերում ընթացող «Բաժանում» սերիալի կապակցությամբ, որը հակաիսրայելական ուղղվածություն ունի, բոյկոտել է թուրքական սուրճը՝ նշելով, որ դա մշակութային բոյկոտ է Թուրքիայի դեմ։




























