ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (ՌԴ) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ)  Բաքվից կժամանեն Երեւան, որտեղ կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր:

Ինչպես հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը,  այցի ընթացքում միջնորդները հանդիպումներ կունենան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Նախատեսվում էր այց Ստեփանակերտ, սակայն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կարճատեւ արձակուրդի հետ կապված, այցն, ամենայն հավանականությամբ, չի կայանա: