Լիբիայի հարցով կոնտակտային խմբի համաժողովին մասնակցելու համար Ստամբուլում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ մոտ 2 ժամ տեւած հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, թե ԱՄՆ պետքարտուղարի հետ մանրամասն քննարկվել է Մերձավոր Արեւելքում եւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։  Դավութօղլուն շեշտել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված խնդիրները։

Նշենք, որ Քլինթոնը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված խնդիրը բարձրացրել է նաեւ թուրքական գլխավոր ընդդիմության ղեկավարների հետ հանդիպմանը։