Գեղարգունիքի մարզում հուլիսի 16-ին Ճամբարակ-Սեւան ճանապարհի 20-րդ կիլոմետրին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Ճամբարակի  բաժնում հուլիսի 16-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 23։00-ի սահմաններում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (պատկանելությունը եւ վարորդի տվյալները պարզվում են) Ճամբարակ-Սեւան ճանապարհի 20-րդ կիլոմետրին բախվել է 28-ամյա Թարխան Խ.-ի վարած «ՎԱԶ-21099»-ին, ապա` «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետեւանքով առաջին «ՎԱԶ-21099»-ում գտնվող` 26-ամյա Արման Գալստյանը տեղում մահացել է, իսկ 27-ամյա Գեղամ Թ.-ն և «Մերսեդես»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: