Ոստիկանության Սեւանի  բաժնում հուլիսի 16-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 19։10-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւան-Իջեւան ճանապարհի 57-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել 25-ամյա Արսեն Սաֆարյանին, ով տեղում մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթից հետո վարորդը թողնելով դեպքի վայրը` դիմել է փախուստի:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով կատարել է 22-ամյա Հարություն Բ.-ն:

Վերջինս հուլիսի 17-ին, ժամը 03.30-ին, ներկայացվել է քննչական բաժանմունք:

Կատարվում է քննություն: