Երեւան քաղաքի Հրազդանի կիրճում` «Հավանա» ռեստորանի հարակից տարածքում հուլիսի 17-ին կնոջ դիակ է հայտնաբերվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ուժերի ջոկատի 4-րդ հերթապահ խումբը:

Հրազդանի կիրճից (Կիեւյան կամրջի հարակից տարածքից) փրկարարները դուրս են բերել մոտ 40-45 տարեկան, անձը չպարզված կնոջ դիակ եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին: