Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում հուլիսի 16-ին ուժեղ քամու հետեւանքով, պոկվել եւ քշվել է միջնակարգ դպրոցի տանիքի թիթեղյա ծածկը` մոտ 1000 ք.մ. մակերեսով:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը երեկոյան քամու հետեւանքով Երեւան քաղաքի Ռ.Մելիքյան փողոցի թիվ 81 տան տանիքից պոկվել է թիթեղյա ծածկը եւ ընկել հարակից թիվ 102 տան վրա:
Դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 1-ին հերթապահ խումբը:
Ժամը 13.30-ին փրկարարների ուժերով թիթեղյա ծածկն ապամոնտաժվել եւ իջեցվել է:



























