«Ես չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ահագնացող արտագաղթը Հայաստանի ժողովրդագրական վիճակի վրա»,-այս խոսքերի հեղինակը գյումրեցի վաստակավոր բռնցքամարտիկ, 50 տարվա բռնցքամարտի մարզիչ Միլիտոս Մելքոնյանը, ով  օրերս է իր մոտ հարազատներին ճանապարհել Ռուսաստան, այնտեղ է նաեւ որդին` իր ընտանիքով:

«Մեր երկրում իրականցվում է մի ծրագիր, որը կարելի է անվանել «Հայաստանն առանց հայերի» քաղաքականությանը նպաստող գործունեություն»,- ասել է նա ու հավելել. «Արտագաղթի հիմնական պատճառը  գործազրկությունն է, եթե երիտասարդ լինեի, ինքսէլ կգնայի Հայաստանից, իմ նման մարզիչներին դրսում հաստատ շատ ավելի բարձր կվարձատրեին»: