ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանի որդին՝ ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայող, շարքային Օհանյանը տեղափոխվել է Երեւան՝ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Հուլիսի 14-ին նա 15 ծառայակիցների հետ ավտոպատահարի է ենթարկվել, այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը։
Ըստ թերթի` պատահարը տեղի է ունեցել Ստեփանակերտ-Վանք-Դրմբոն ճանապարհին։ Զինծառայողներ տեղափոխող ավտոբուսը շրջադարձ կատարելիս մոտ 120 մետր գլորվել է ճանարապարհամերձ ձորը։ Պատահարի հետեւանքով վիրավորվել են 15 զինծառայող, որոնցից Երեւան են տեղափոխվել միայն երեքը՝ այդ թվում նախարարի որդին։ Մյուս զինծառայողները տեղափոխվել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։ Ըստ ՊՆ-ի՝ նրանց վնասվածքները ավելի թեթեւ են։ Օհանյանը կոտրվածք է ստացել աջ թեւի թիակի հատվածում։ ՊՆ-ից հայտնել են, որ Արթուր Օհանյանի վիճակը միջին ծանրության է։ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ իրեն լավ է զգում։



























