«Ժամանակ»-ը անդրադարձել է այն հարցին, թե ինչպես ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 4-րդ վարչության պետ Նազարեթ Մնացականյանը՝ Քյանքյուլ մականունով, կասկածվում էր 65,000 ԱՄՆ դոլար տանելու եւ 4-րդ վարչության պետի տեղակալ Ա.Բերեզովսկու եւ ԿՀԴՊԳՎ պետ Գագիկ Ավետիսյանի հետ կիսելու մեջ: «Ոստիկանության մեր աղբյուրներից պարզ դարձավ, որ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունում 2 ամիս տեւած ծառայողական քննության ընթացքում այդպես էլ ոչինչ չպարզվեց: Նազարեթը նույնիսկ բացատրություն էլ չի տվել:
Իսկ այն օպերլիազորները, որոնք բացատրություններ են տվել, բոլորը նախօրոք հրահանգավորվել են Նազարի կողմից իր աշխատասենյակում: Սակայն մեր տեղեկություններով տուժողը, որի մոտից օդանավակայնում ձերբակալման պահին առգրավել էր, այսօր սակայն կարելի է ասել գողացվել է 65 հազար դոլարը՝ «Քիմտեխի» նախկին տնօրեն Սամվել Խաչատրյանը, որն այժմ կալանավորված է եւ թմրանյութեր արտադրվելու մեջ է մեղադրվում, բանավոր պատմել է դեպքի որոշ մանրամասներ: Նա ասել է՝ ինչ եք ուզում այդ «ջահել օպերներից», գումարը վերցրել է Նազարը (Նազարեթ Մնացականյանը): Ս.Խաչատրյանը ասել է, որ այդ մասին գիտի նաեւ 6-ի պետ Գագիկ Ավետիսյանը, որը Նազարի հետ ժամանակին եկել է իր մոտ՝ բերելով բազմաթիվ աշխատակիցների նկարներ, իբր ճանաչում կատարելու համար: Հենց այդ ժամանակ Ս.Խաչատրյանը Գագիկ Ավետիսյանին ասել է, որ նրա հետ եկած Նազարն է վերցրել այդ 65,000 ԱՄՆ դոլլար գումարը: 6-ի պետ Գ.Ավետիսյանը խոստացել է, որ եթե ճշտվի, թե ով է տարել, ինքն անձամբ կպատժի, կկալանավորի եւ որ ինքը՝ Գ.Ավետիսյանը, այդ գումարից տեղյակ չէ: Իրականում, սակայն, ըստ մեր աղբյուրի, Գ.Ավետիսյանը առաջին իսկ օրվանից տեղյակ է եղել այդ գումարից:
Մեր աղբյուրներից պարզ դարձավ, որ 2 ամիս տեւած ծառայողական քննության նյութերը հունիսի 14-ից ուղարկվել են ՀՔԾ: Գործի հետ առնչված օպերլիազորներին Նազարը, մինչ ՀՔԾ-ում նրանց կանչելը, իր աշխատասենյակում հրահանգավորել է, թե ինչպիսի բացատրություններ տան»: Ըստ թերթի` Նազարը նաեւ շարունակ ասում է, որ իր մորաքրոջ տղան՝ Ցախկալով Աբոն, ընդհանուր բիզնեսի մեջ է վեհափառ Գարեգին Բ-ի հետ եւ նա էլ իր հերթին վեհափառին է խնդրել, որ իրեն չպատժեն: «Ժամանակ»-ի տվյալներով, Գարեգին Բ-ն եւս հովանավոր է կանգնել Նազարի համար:



























