Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (WMO) կայծակի տեւողության եւ տարածականության ռեկորդ է գրանցել։

Ինչպես ասվում է կազմակերպության Twitter-յան հաղորդագրության մեջ, ամենաերկար կայծակը գրանցվել է 2020 թվականի ապրիլի 29-ին ԱՄՆ հարավային ափի վրա, այն ձգվել է 768 կիլոմետր։ 

Ամենաերկար կայծակը գրանցվել է Ուրուգվայի եւ Արգենտինայի սահմանի մոտ 2020 թվականի հունիսի 18-ին, տեւողությունը կազմել է 17,102 վայրկյան։