Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կներդրվի մարդու արժանապատվության ինդեքս։ Ինչպես գրում է gazeta.uz պարբերականը, այն նման կլինի մարդկային զարգացման համաշխարհային ինդեքսին։ Ինդեքսը հատկանշական է նրանով, որ համահունչ է մեր պետության ղեկավարի առաջադրած «Հանուն մարդու պատվի եւ արժանապատվության» գաղափարին», ասել են կառավարության մամուլի ծառայությունում։
Հոքիմիյաթի (իշխանությունների) վերլուծաբանական կենտրոնը կուսումնասիրի բնակիչների խնդիրները։ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիեեւը հանձնարարել է հարցը մշակել մասնագետների հետ։
Պետության ղեկավարը հունվարի 31-ին լսել է զեկույցները նախագծերի մասին, որոնք իրականացվելու են Տաշքենդում։
Ի թիվս այլ նախագծերի՝ պատրաստվել է առաջարկ Տաշքենդում մարդու արժանապատվության ինդեքս մտցնելու մասին։
Ընտրված մի շարք շրջաններում բնակչության հարցում կանցկացվի 56 հարցերի վերաբերյալ։ Այդ կերպ կորոշվի, թե որ ոլորտներն են ավելի մեծ ուշադրություն պահանջում եւ ինչի կարիք ունեն բնակիչները։





























