Փետրվարի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 22։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Գոռ Ստեփանյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Բերքանուշ-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել է  ծառին։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել,իսկ Գ. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։