Ուզբեկստանում մի քանի ժամ առաջ տեղի է ունեցել 6,2 մագնիտուդով եևրկրաշարժ: Ինչպես հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, էպիկենտրոնը գտնվում է ուզբեկական Ֆերգանա քաղաքից 42 կմ եւ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից 404 կմ հարավ -արեւելք: Օջախը գտնվել է 9,2 կմ խորության վրա:
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:



























