Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցից այսօր` հուլիսի 20-ին գիշերը ժամը 01:00-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ժամը 00.00-ի սահմաններում ժավել խմելու հետեւանքով Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 122 շենքի 129 բնակարանի բնակիչ 56-ամյա Անժիկ Ղալեչյանը հոսպիտալացվել է:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Կնոջ` ժավել խմելու պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:



























