Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 15:35-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի թիվ 130/1 հասցեի դիմաց բախվել են Infiniti մակնիշի և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի Isuzu մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:





























