Երեւանում, այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 00։10-ի սահմաններում Իսակովի պողոտա թիվ 24 հասցեում՝ Ոստիկանության զորքերի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Դավիթ Դավթյանի վարած Volkswagen մակնիշի և 35-ամյա Մովսես Սարգսյանի վարած ՎԱԶ 21101 մակնիշի ավտոմեքեենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Մ. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։





























