Երեւանի քաղաքապետարանում, կառավարման ոլորտում լուրջ փոփոխություններ են կատարվելու։ Այս մասին փետրվարի 8-ին ավագանու նիստում ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նա պարզաբանեց, որ մեկ ամսվա ընթացքում ներկայացվելու է փոփոխությունների փաթեթ։ Սարգսյանը նշեց, որ միայն մարդկանց թվաքանակի ավելացումը բավական չի լինի։ «Կան մարդիկ, որոնք գալիս են քաղաքապետարան, որպեսզի միայն բամբասեն, աշխատանքի ժամերին ինչ-որ բան հրապարակեն ինտերնետում։ Ես նման բան չեմ հանդուրժի»,- ավելացրեց նա։