Փետրվարի 7-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները Ազատության պողոտայում հայտնաբերել և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա երթուղային ավտոբուսում մի ուղևորուհու վերարկուի գրպանից բացահայտ հափշտակել էր բջջային հեռախոսը և դիմել փախուստի։ Փախչելիս հեռախոսը նետել էր Ազատության պողոտայի շենքերից մեկի մոտ:

Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն։