ՌԼԴԿ-ն իր կուսակիցներին հաղորդագրություններ է ուղարկել՝ կոչ անելով չհավատալ քաղաքական ուժի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի մահվան մասին շշուկներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այդ տեղեկությունները տարածում են չարագործները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կուսակցությունը նաեւ դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրելով հայտնաբերել նրանց, ովքեր տարածում են Ժիրինովսկիի մահվան մասին լուրերը:

«Մենք պահանջում ենք պատասխանատվության ենթարկել չարագործներին»,-հայտարարել են կուսակցությունում:

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Ժիրինովսկին հոսպիտալացվել է COVID-19 ախտորոշմամբ. նրա մոտ հայտնաբերվել է օմիկրոն շտամը: Կուսակցությունում հայտնել են, որ նրա ինքնազգացողությունը նորմալ է, եւ նա աշխատում է փաստաթղթերի հետ: