Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 13:10-ի սահմաններում  Ճամբարակ քաղաքում բախվել են Nissan X-Trail և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

 Վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  օպերատիվորեն ժամանած «Ճամբարակ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից նախ տեղում  առաջին բուժօգնությունն են ստացել,  ապա տեղափոխվել բժշկական կենտրոն:  Վարորդներին և  վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից մի քանիսին քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով են տեղափոխել հիվանդանոց: