Շախմատի աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ չինացիների նկատմամբ եւ 8 միավորով պահպանեց ընթացիկ առաջին տեղը: Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը ոչ ոքի խաղացին, իսկ միակ հաղթական միավորը Հայաստանի հավաքականի համար նվաճեց Գաբրիել Սարգսյանը:

Արդեն հաղթանակն ապահովել են նաեւ Ռուսաստանի եւ Հունգարիայի հավաքականները, որոնք Հայաստանից հետ են մեկ միավոր: Ադրբեջան - Ուկրաինա մրցամարտում անավարտ է մեկ պարտիա. հաշիվը հավասար է եւ անկախ արդյունքից Ադրբեջանն ու Ուկրաինան եւս առավելագույնը կարող են մեկ միավորի տարբերությամբ մոտենալ առաջատար Հայաստանին: