Արագածոտնի մարզի Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում հուլիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել, կան տուժածներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են Ford Transit մակնիշի 18 ՍԼ 522 համարանիշի եւ BMW մակնիշի 12 ՏԼ 273 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով վարորդներ 25-ամյա Հայկ Գրիգորյանը եւ 55-ամյա Էդուարդ Արշակյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի հիվանդանոց: Հ.Գրիգորյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Է.Արշակյանը տեղափոխվել է Երեւան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նրա առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:



























