Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրսով վարակվելու 4 835 նոր դեպք: Այդ մասին այսօր հայտնել են COVID-19-ի դեմ օպերատիվ շտաբից, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Տվյալները ստացվել են 26,2 հազար թեստի անցկացման հիման վրա:

Վրաստանում համավարակի ամբողջ ընթացքում «կորոնավիրուս» ախտորոշմամբ մահվան դեպքերի թիվը կիրակի առավոտյան դրությամբ հասել է 1 603 007-:

COVID-19-ի հետեւանքով մահացել է 41 պացիենտ:  Վրաստանում «կորոնավիրուս» ախտորոշմամբ մահվան դեպքերի թիվն այժմ կազմում է 16 138 մարդ:

Ապաքինվել է 13 840 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 1 491 321-ի:

Ներկայում Վրաստանում կա կորոնավիրուսով վարակման 95 522 ակտիվ դեպք, որոնցից 4 640-ը (հիվանդների ընդհանուր թվի շուրջ 5 տոկոսը) բուժվում է հիվանդանոցներում: 1 066 պացիենտի վիճակը ծանր է, 282 մարդ միացված է ԹԱՕ սարքին: 449 մարդ գտնվում է բժիշկների հսկողության տակ քովիդ-հյուրանոցներում, իսկ 90 433 վարակակիր բուժվում է տնային պայմաններում: