Շախմատի աշխարհի թիմային առաջնության նախավերջին` 8-րդ տուրում այսօր, հուլիսի 25-ին Հայաստանի հավաքականի մրցակիցն Ադրբեջանի քառյակն է: Հաղթանակի դեպքում Հայաստանն առաջնության ավարտից մեկ տուր առաջ կնվաճի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում է Թեյմուր Ռաջաբովի հետ, Վլադիմիր Հակոբյանը` Ռաուֆ Մամեդովի հետ:
Սերգեյ Մովսիսյանը սեւերով արդեն ավարտեց պարտիան Վուգար Գաշիմովի հետ: 31-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքիի:
Գաբրիել Սարգյսանն էլ սեւերով մրցում է Շաքրիյար Մամեդյարովի հետ:



























