Շախմատի աշխարհի թիմային առաջնության նախավերջին տուրի Հայաստան - Ադրբեջան մրցախաղում ոչ ոքի ավարտվեց նաեւ առաջատարների` Լեոն Արոնյան - Թեյմուր Ռաջաբով պարտիան: Սպիտակներով Արոնյանը 33-րդ քայլում ընդունեց ոչ ոքի: Մրցախաղի ընթացիկ հաշիվն է 1:1:
Ոչ ոքի էր ավարտվել նաեւ Վուգար Գաշիմով - Սերգեյ Մովսիսյան պարտիան:
Վլադիմիր Հակոբյան - Ռաուֆ Մամեդով եւ Շաքրիյար Մամեդյարով - Գաբրիել Սարգսյան պարտիաները շարունակվում են:



























