Շախմատի աշխարհի թիմային առաջնության նախավերջին տուրի Հայաստան - Ադրբեջան մրցամարտում ավարտվեց երրորդ պարտիան: Չորրորդ համարների մրցախաղում Գաբրիել Սարգսյանը սեւերով պարտվեց Շաքրիյար Մամեդյարովին: Պարտիան ավարտվեց 45-րդ քայլում: Մամեդյարովն ուներ նավակի եւ զինվորի առավելություն:
Լեոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը խաղացել էին ոչ ոքի:
Շարունակվում է Վլադիմիր Հակոբյան - Ռաուֆ Մամեդով պարտիան: Չնչին առավելություն ունի Հակոբյանը:



























