«Ռոստելեկոմ»-ը մշտապես հանդես է գալիս կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տարաբնույթ ծրագրերով և նախաձեռնություններով։

Այս անգամ ընկերությունն աջակցում է «Սմարթ Արցախ» ծրագրին՝ հովանավորելով մասնագիտական դասընթացների իրականացումն Արցախից ժամանած մի շարք ուսանողների համար:

«Սմարթ Արցախ» ծրագրի մասնակիցները հավաքագրվել են Արցախի Կրթության նախարարության ներկայացրած տվյալների հիման վրա՝ թիրախավորելով բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին։ Ընտրված մասնակիցները այժմ հանդիսանում են ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ, ինչպես նաև ներգրավված են մի շարք կրթական դասընթացներում՝ լեզուների ուսուցում, ծրագրավորում։

«Ռոստելեկոմը Հայաստանում տարիներ շարունակ իրականացրել է կրթության զարգացանն ուղղված մի շարք սոցիալական ծրագրեր: Մենք հավատում ենք, որ որակյալ կրթությունը կայուն զարգացման և խոստումնալից ապագայի գրավականն է: Աջակցելով «Սմարթ Արցախ» ծրագրին՝ Ռոստելեկոմը շարունակում է հավատարիմ մնալ որդեգրած քաղաքականությանը՝ այս անգամ ներդրում ունենալով Արցախից ժամանած ուսանողների կրթության հարցում»,- նշեց «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: