Շախմատի աշխարհի թիմային առաջնության նախավերջին տուրի Հայաստան - Ադրբեջան մրցամարտն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Վերջին պարտիայում Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով, նավակային վերջնախաղում 71-րդ քայլում առավելության հասավ Ռաուֆ Մամեդովի նկատմամբ եւ թույլ չտվեց Հայաստանին պարտություն կրել: Նախքան այդ պարտվել էր Գաբրիել Սարգսյանը, Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը խաղացել էին ոչ ոքի:
Չեմպիոնը հայտնի կդառնա վերջին տուրում: Հայաստանն ունի 13 միավոր: Երկու միավոր պակաս ունի Ուկրաինան, որը 2,5:1,5 հաշվով հաղթեց ամերիկացիներին: Վերջին տուրում Հայաստանի մրցակիցը կլինի հենց Ուկրաինան:



























