Երեւան Սեւան ճանապարհին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 22-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 04.30-ի սահմաններում 24-ամյա Դավիթ Ղուկասյանի վարած «ՎԱԶ-21070» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 48-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառին:
Վարորդը եւ ուղեւոր, 21-ամյա Մհեր Հայրապետյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղեւորները` 23-ամյա Գոռ Գ.-ն եւ 21-ամյա Ալեքսանդր Գ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:




























