Շախմատի Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նինբոյում անցկացվող թիմային առաջնության վերջին տուրում Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականները խաղացին ոչ ոքի` 2:2 հաշվով: Բոլոր պարտիաներում գրանցվեց ոչ ոքի:

Հայաստանը 9 տուրում վաստակեց 14 միավոր եւ 2 միավորով առաջ անցավ Ուկրաինայից: Հայաստանը 1997-ին, 2001-ին եւ 2005-ին դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: