Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 22:00-ի սահմաններում, Սեբաստիա փողոցի 56 հասցեի դիմաց, բախվել են Toyota Land Cruiser Prado, Toyota Ipsum և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ մի քանի հոգու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

 Վարորդների, մահացածի և բժշկական օգնությունը ստացած անձանց ինքնությունը պարզվում է: