Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը մանիֆեստ է գրել, որտեղ նշում է, որ ինքը ունի մոտ 8000 աջակիցների էլեկտրոնային հասցեներ: «Մշակութային պահպանողականներ Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից, Ավստրալիայից, Հարավային Աֆրիկայից, Հայաստանից, Իսրայելից եւ Հնդկաստանից»,- գրել է Christian Science Monitor-ը:
Բրեյվիկի հիմնական նպատակն է հակամահմեդական ճամբարի ապահովումը ու մահմեդականների արտաքսումը Եվրոպայից: Իր մանիֆեստում նա Իսրայելի, Հնդկաստանի եւ Չինաստանի կրոնական ուժերին կոչ է անում պայքարել իսլամի դեմ:
«Անհրաժեշտ է, որ Եվրոպայում եւ Հնդկաստանում դիմադրության պատրաստվեն, քանի որ մեր նպատակները քիչ թե շատ նույնն են»,-ասվում է մանիֆեստում:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Նորվեգիայի վարչապետի գրասենյակի մոտ հուլիսի 22-ի պայթյունին հաջորդել էր Նորվեգիայի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող կառավարող Աշխատանքային կուսակցության երիտասարդական ճամբարի գնդակոծումը, որի արդյունքում զոհվել էր ավելի քան 70 մարդ:
Ահաբեկիչը 32-ամյա Անդերս Բրեյվիկն է, ում գործով առաջին դատական նիստը տեղի է ունեցել հուլիսի 25-ին` դռնփակ ռեժիմով: Բրեյվիկը մեղադրվում է ահաբեկչության մեջ, բայց նա հրաժարվել է իր կատարած գործողությունները որպես հանցանք ընդունել: Սակայն, պայթյունը եւ հրդեհը նա չի ժխտել:
32-ամյա Բրեյվիկը բանտախցում միայնակ կնստի առնվազն մինչեւ օգոստոի 22-ը:



























