Հանրապետությունում մարտի 23-ին մարզերի զգալի մասում սպասվում է ձյուն։ Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն. Օդերեւութաբանները նաեւ հյուսիսարևմտյան քամու ուժգնացում են կանխատեսում՝ տեղ-տեղ մինչեւ 15-20 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի 0 -2, վաղը ցերեկը՝ +3 +5։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -6 -10, ցերեկը՝ 0 -5,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -6 -9, ցերեկը՝ -1 -4,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1 -3, ցերեկը՝ +1 +3,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -8 -12, ցերեկը՝ 0 -4,

Լոռիում գիշերը՝ -6 -10, ցերեկը՝ -1 -4,

Տավուշում գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ -1 +2,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -7 -12, ցերեկը՝ -2 -5,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1 -5, ցերեկը՝ +1 +4,

Արարատում գիշերը՝ -1 +2, ցերեկը՝ +3 +6,

Արմավիրում գիշերը՝ -1 +1, ցերեկը՝ +3 +6,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -6 -8, ցերեկը՝ -1 -3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1 +2, ցերեկը՝ +3 +6,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ -2 +1,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -6 -10, ցերեկը՝ -2 -5,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ 0 +5: