Չինաստանում՝ Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքի մերձակայքում կործանված Boeing 737 մարդատար ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է «սեւ արկղը», հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով չինական Xinhua գործակալությանը։

China Eastern Airlines-ի ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ հայտնաբերվել է «սեւ արկղը»։

Ինքնաթիռում գտնվել է 132 մարդ, այդ թվում՝ 123 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ։ Պաշտոնական տեղեկություններ չկան  միջադեպի հետեւանքով զոհերի եւ վիրավորների մասին։