Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Բոսֆորում ական հիշեցնող օբյեկտ է վնասազերծվել։

«Մարտի 26-ին քաղաքացիական առեւտրային նավի կողմից Բոսֆորի ափամերձ գոտում ական հիշեցնող օբյեկտի հայտնաբերումից հետո ստորջրյա պաշտպանության խմբերը անհապաղ ուղարկվել են դեպքի վայր։ Միջամտություն է կատարվել այն վնասազերծելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Այս միջադեպի պատճառով նավերի երթեւեկությունը երկու ուղղություններով դադարեցվել է մինչեւ հետագա ծանուցումը»,- ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի առափնյա պահպանությունը։

Ավելի վաղ Dogan գործակալությունը հայտնել է, որ ձկնորսները հայտնաբերել են ական հիշեցնող առարկա։