Գոնե այս պահին, ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների, եւ մեր լարվածության, մենք բյուջետային եկամուտների շատ լվ ցուցանիշներ ունենք: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարո՞ղ են արձանագրել, որ այս տարվա առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտների պլանը գերակատարվել է»,-դիմելով ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, հարցրեց վարչապետը:
Ի պատասխան Բադասյանն ասաց. «Այո, գերակատարվել է արդեն նիսկ մի քանի օր առաջվա դրությամբ: Վաղը կամփոփենք ամբողջական տվյալները: Խոսքը առաջին եռամսյակի ցուցանիշը մի քանի մլրդ դրամով գերակատարելու մասին է, այն պարագայում, երբ այս ամիս ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից չենք ստացել մեզ հասանելիք բաժինը: Այսինքն մոտ 6 մլրդ չստանալու դեպքում մի քանի միլիարդով կգերակատարենք ցուցանիշը: Ինչ վերաբերում է հոռետեսական կանխատեսումներին, դրանք ավելի շատ մյուս եռամսյակներին է վերաբերում արտահանման մասով»:
Նիկոլ Փաշինյանը կտակով արձագանքեց. «Չէ, մենք մյուս եռամսյակների մասով էլ չունենք հոռետեսական կանխատեսում: Էդ ուրիշները ունեն, ես շատ լավատեսական եմ տրամադրված, այդ թվում ձեզ հետ ունեցած մեր աշխատանքային քննարկումների արդյունքում:
Իսկ ԵԱՏՄ-ի գումարները այսպես, թե այնպես պետք է ստանանք: Տեխնիկական է խնդիրը»:





























