Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մոսկվայի ոստիկանության կողմից 2020 թ. հոկտեմբերի 12-ից խարդախության և գողության մեղադրանքով հետախուզվող 59-ամյա Աշոտ Ք.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով պատիժը 2020 թ. փետրվարի 8-ից կրում է քրեակատարողական հիմնարկում:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:




























