Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Գեւորգ Հայրապետյանին, ով կասկածվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։

ՀՀ ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Գեւորգ Հայրապետյանը պահեստազորային փոխգնդապետ է։ Զինվորական եւ ծառայողական կարգուկանոնի կոպիտ խախտումների համար նա 2007թ. հեռացվել է Հայաստանի Զինված ուժերի շարքերից։

Նրան մեղադրանք է առաջադրվել «Պետական դավաճանություն՝ լրտեսության ձեւով» հոդվածով։ Ձերբակալվել է նաեւ Հայրապետյանի եւ ադրբեջանական հատուկ ծառայությունների միջեւ կապը ապահովող մի արտասահմանցի, հայտնել են ՀՀ ԱԱԾ-ից։