Հանրապետության տարածքում ապրիլի 8-ի առավոտյան եւ կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Օդերեւութաբանները նաեւ հարավարևմտյան քամու ուժգնացում են կանխատեսում՝ տեղ-տեղ մինչեւ 18-23 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում առավոտյան եւ ցերեկը սպասվում են տեղումներ, քամին կուժգնանա մինչեւ 15-18 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6 +8, վաղը ցերեկը՝ +15+17։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0 +4, ցերեկը՝ + 7 +11,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +9 +11,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5 +7, ցերեկը՝ +11 +13,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1 +5, ցերեկը՝ +8 +11,
Լոռիում գիշերը՝ +1 +5, ցերեկը՝ +11 +15,
Տավուշում գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +15 +19,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1 +3, ցերեկը՝ +6 +9,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +13 +16,
Արարատում գիշերը՝ +7 +9, ցերեկը՝ +16 +18,
Արմավիրում գիշերը՝ +7 +9, ցերեկը՝ + 15 + 17,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1 +1, ցերեկը՝ +6 +9,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7 +9, ցերեկը՝ +14 +17,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +18 +23,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4 +6, ցերեկը՝ +11 +15,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +6 +8, ցերեկը՝ +17 +22։





























