Ապրիլի 7-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Պետրոսյանը։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս հիվանդանոց էր տեղափովել «Ապարան» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր նույն օրը Երևան-Ապարան ավտաճանապարհին, Ապարանի քաղաքի սկզբնամասում տեղի ունեցած վթարից հետո, երբ Mercedes-ը մխրճվել էր ЗИЛ բեռնատարի հետնամասի մեջ։

Վթարի հետևանքով Mercedes-ի միջից Ա․ Պետրոսյանին և Երևանի բնակիչ 26-ամյա Էրիկ Մակարյանին Ապարանի հրշեջ-փրկարարները դուրս էին բերել ավտոմեքենայից և մոտեցրել «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 7-ին, ժամը 05։40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ապարան քաղաքի սկզբնամասում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Լյովա Աղաջանյանի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդին ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 26-ամյա Էրիկ Մակարյանին փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։