Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) իշխանությունները որոշում են կայացրել ապրիլի 19-ից հանել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չստացած քաղաքացիների համար երկրից դուրս գալու արգելքը։ Այս մասին, ինչպես չորեքշաբթի հայտնել է ԱՄԷ լրատվական գործակալությունը, հայտնել է Արտակարգ իրավիճակների եւ աղետների կառավարման ազգային վարչության ներկայացուցիչ Թահեր ալ-Բուրեյք ալ-Ամիրին։
Նրա խոսքով՝ չպատվաստված ԱՄԷ-ի քաղաքացիների՝ երկրից դուրս գալու արձանագրության թարմացումն արտերկիր մեկնելու թույլտվություն է նախատեսում նրանց համար, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ կամ չեն ստացել դեղամիջոցի խթանող դեղաչափը:
Բացի այդ, ԱՄԷ մուտք գործող մինչեւ 16 տարեկան չպատվաստված անձինք երկիր ժամանելուն պես կազատվեն ՊՇՌ թեստ հանձնելուց:
2022 թվականի հունվարի 10-ից ԱՄԷ-ի քաղաքացիներին եւ բնակիչներին արգելվում է լքել երկիրն առանց երկրում հաստատված որեւէ դեղամիջոցով կորոնավիրուսի դեմ լիարժեք իմունիզացման վկայականի։





























