Բասկետբոլի մինչեւ 16 տարեկանների Հայաստանի հավաքականը 71:59 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի հավաքականի նկատմամբ:

Մակեդոնիայում ավարտին է մոտենում այս տարիքային խմբի Եվրոպայի B դիվիզիոնի, C խմբի մրցաշարը: Իռլանդացիների նկատմամբ տարած հաղթանակից առաջ Հայաստանի հավաքականը 79:85 հաշվով պարտվել էր Շվեդիայի թիմին, 76:52 հաշվով հաղթել էր սլովակներին, 58:78 հաշվով պարտվել էր հունգարացիներին:

4 խաղերից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Խմբային փուլի վերջին խաղում հայ պատանիները կմրցեն շվեյցարացիների հետ: