Ֆուտբոլային հեղինակավոր Goal.com կայքը 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունից հետո ներկայացրել է իր կանխատեսումը: B խմբում անվիճելի ֆավորիտ է համարվում աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի հավաքականը: Երկրորդ տեղը վերապահվում է 1992թ. Եվրոպայի չեմպիոն Դանիային, որը պետք է շրջանցի Չեխիային եւ Բուլղարիային: Ուղեգրի համար պայքարում խմբի մյուս երկու հավաքականների` Հայաստանի եւ Մալթայի հնարավորությունները որպես անհավանական չեն գնահատվել:

А խումբ. 1. Բելգիա, 2. Խորվաթիա, անհաջողակներ` Սերբիա, Շոտլանդիա

В խումբ. 1. Իտալիա, 2. Դանիա, անհաջողակներ` Չեխիա, Բուլղարիա: Հայաստանն  ու  Մալթան  շանս  չունեն 

С խումբ. 1. Գերմանիա, 2. Շվեդիա, անհաջողակներ` Ավստրիա, Իռլանդիա

D խումբ. 1. Հոլանդիա, 2. Թուրքիա, անհաջողակներ` Հունգարիա, Ռումինիա

Е խումբ. 1. Նորվեգիա, 2, Շվեյցարիա, անհաջողակներ` Սլովենիա, Իսլանդիա

F խումբ. 1. Պորտուգալիա, 2. Ռուսաստան, անհաջողակ` Իսրայել

G խումբ. 1. Բոսնիա, 2. Հունաստան, անհաջողակ` Սլովակիա

H խումբ. 1. Անգլիա, 2. Չեռնոգորիա, անհաջողակներ` Ուկրաինա, Լեհաստան

I խումբ. 1. Իսպանիա, 2. Ֆրանսիա, անհաջողակներ` Բելառուս, Վրաստան