Ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ ոսկե, երկու բրոնզե մեդալ:
Չեխիայում մայրաքաղաքում կայացած մրցումներում հաղթողի կոչումը նվաճեց 73 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը: Գարիկ եւ Գոռ Հարությունյաններ եղբայրները նվաճեցին բրոնզե մեդալներ համապատասխանաբար 55 եւ 60 կգ քաշային կարգերում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ օգոստոսի 6-7 Բեռլինում Հայաստանի թիմը կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական մրցաշարին, հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:



























