Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 20-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին ռաունդում գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանի (Հայաստան) մրցակիցը կլինի կանանց աշխարհի չեմպիոն, չինացի Հոու Իֆանը: Վլադիմիր Հակոբյանը կմրցի հնդիկ Պարիմարյան Նեգիի, իսկ Արման Փաշիկյանը` լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ: Աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցի 128 շախմատիստ, հաղորդում է fide.com-ը: