Մակեդոնիայում, բասկետբոլի մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի նախնական մրցաշարի C խմբի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 81:63 հաշվով հաղթեց շվեյցարացիներին եւ 8 միավորով գրավեց երկրորդ տեղը: Առաջին տեղը գրավեց Հունգարիան` 10 միավոր: Հայաստանը պայքարը կշարունակի որակավորման փուլում: Մեկօրյա հանգստից հետո, վաղը, օգոստոսի 3-ին Հայաստանի հավաքականը որակավորման փուլի F խմբում կմրցի բոսնիացիների հետ: Օգոստոսի 4-ին Հայաստանի մրցակիցը կլինի Իսրայելը: Խմբում ընդգրկված է նաեւ Հունգարիան, որի հետ Հայաստանը չի հանդիպի: Առաջին երկու տեղերը գրաված հավաքականները պայքարը կշարունակեն կիսաեզրափակիչում: