Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Աբդուլլահ Գյուլն ու Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել:
«APA» գործակալության փոխանցմամբ՝ երկու երկրների նախագահները պայմանավորվել են վերացնել այս փուլում երկու երկրների միջեւ առկա էմոցիոնալ դրսեւորումները:
Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունից գործակալությանը հայտնել են, որ Գյուլը Ադրբեջանի նախագահին տեղեկացրել է Կովկասում խաղաղության եւ կայունությանը միտված բանակցությունների ընթացքի մասին, որ նա վարել էր ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Բարաք Օբամայի հետ:




























